Լրահոս

18.04.2011 09:59


ԵՀՄՖ. «Մենք հավատում ենք, որ արդարությունը չի գնվում և չի վաճառվում»

ԵՀՄՖ. «Մենք հավատում ենք, որ արդարությունը չի գնվում և չի վաճառվում»

ԱՄՆ Նախագահ

Բարաք Օբանային

Մեծարգո պարոն Նախագահ, արդեն վատ ավանդույթի է վերածվել ամենամյա ապրիլի 24-ից առաջ Ձեզ դիմելը խնդրանք-պահանջով` կատարելու Ձեր պարտավորությունը Հայոց ցեղասպանության փաստը հաստատելու հարցում: Այդ պարտավորությունը Դուք վերցրել եք ի դեմս ամերիկահայությանը` ողջ համաշխարհային հայության առջև խոստանալով ցեղասպանության օրն ունենալիք Ձեր ելույթում հաստատելու 1915թ.-ին մարդկության դեմ կատարված ոճրագործությունը` այն անվանելով Ցեղասպանություն, ոճրագործություն, որի հետևանքով ոչնչացվել է հայ ժողովրդի մեծագույն մասը և կորստի է ենթարկվել այդ ժողովրդին պատկանող տարածքների 90 տոկոսը:

Մեծարգո Նախագահը, մենք դեռ չենք կորցրել մեր հույսը և հավատն, որ ԱՄՆ-ի նախագահն ունենալու է քաջություն հանդես գալու արդարությունը պաշտպանելու դիրքերից և հանուն մարդկության ապագայի կատարելու է մեծ երկրի նախագահին վայել քայլ: Մենք հավատում ենք, որ Դուք կատարելու եք Ձեր խոստումը և դրանով վերականգնելու եք Ձեր այն հեղինակությունն, որն ունեիք նախագահական ընտրություններից առաջ և ընտրություններից հետո ընկած ամիսների ընթացքում: Մենք հավատում ենք, որ արդարությունը չի գնվում և չի վաճառվում, հատկապես ժողովրդավարական դիրքերից ելնող և ազատության, ազնվության ու ժողովրդավարության համար պայքարող մի այնպիսի երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է: Մենք հավատով ենք սպասում ապրիլի 24-ին Ձեր ելույթին:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը