Լրահոս

22.09.2020 10:52


Արթիկ քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել է 68-ամյա տղամարդու դի

Արթիկ քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել է 68-ամյա տղամարդու դի

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արթիկի շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հայտնաբերված դին Արթիկ քաղաքի բնակիչ, 68-ամյա Մ. Ս.-ն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Այս խորագրի վերջին նյութերը