Լրահոս

22.09.2020 16:15


Արմավիրի մարզում «07»-ի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Արմավիրի մարզում «07»-ի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Մուղնի գյուղի բնակիչ՝ 82-ամյա Լ. Թադևոսյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, գիտակցության չգալով, տեղում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «07»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը