Լրահոս

23.09.2020 10:00


ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հացադուլ են անում Կառավարության դիմաց

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հացադուլ են անում Կառավարության դիմաց

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հացադուլ են անում կառավարության դիմաց:

Նրանք «Հացադուլ, սպասում ենք վարչապետի դրական պատասխանին» գրությամբ պաստառներով կառավարության դիմաց են, պահանջը մեկն է՝ ՌԴ-ն բացի սահմանները և իրենք կարողանան վերադառնալ իրենց ընտանիքների մոտ:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ դեռևս արտակարգ դրությունից առաջ ՌԴ-ից Հայաստան եկած բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ցանկանում են վերադառնալ, սակայն նրանք արդեն 7 ամսից ավելի է, ինչ այստեղ են։ Այդ քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության և Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով իրենց խնդրին լուծում տալ:

Հիշեցնենք, որ նրանց հետ զրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, և նշել, որ Հայաստանը սահման չի փակել, փակողը ռուսական կողմն է և որ բանակցություններ են տարվում բացելու ուղղությամբ: Սակայն այդ քաղաքացիները թերահավատ են և նշում են, որ որևէ բաակցություն էլ չի տարվում, քանի որ ՌԴ-ն շատ երկրների հետ սահմանը բացել է, իսկ ՀՀ-ի հետ՝ ոչ, այն դեպքում երբ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը