Լրահոս

23.09.2020 10:19


Արմավիրում քաղաքացին սպառնացել է ցած նետվել աշտարակից․ ինքնասպանության փորձը կանխվել է

Արմավիրում քաղաքացին սպառնացել է ցած նետվել աշտարակից․ ինքնասպանության փորձը կանխվել է

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20։38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չերեմուշկա թաղամասում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը