Լրահոս

23.09.2020 10:47


Հրազդանում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում դժբախտ պատահարից մահացողը Հրազդանի Ջրառատ թաղամասի թաղապետն էր` Ստեփան Կոտանյանը․ քաղաքապետ

Հրազդանում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում դժբախտ պատահարից մահացողը  Հրազդանի Ջրառատ թաղամասի թաղապետն էր` Ստեփան Կոտանյանը․ քաղաքապետ

Հրազդանում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում դժբախտ պատահարից մահացողը Հրազդանի Ջրառատ թաղամասի թաղապետն էր` Ստեփան Կոտանյանը: Այս մասին Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել։

«Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը:

Խորապես վշտացած ենք Ջրառատ թաղամասում Հրազդանի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ` Ստեփան Կոտանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Դժբախտ պատահարն այսօր խլեց մեր գործընկերոջ և մեծ բարեկամի կյանքը: Նրա մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցությունս և կարեկցանքս եմ հայտնում Կոտանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հարգենք և վառ պահենք թեև կարճ, բայց բովանդակալից և հարգալից կյանքով ապրած ազնվագույն մարդու և ընկերոջ հիշատակը»,-գրել էր նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդան քաղաքի «Մամաներ» կոչվող տարածքում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի․ վերջինս մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարն ընկել է իր վրա։

Այս խորագրի վերջին նյութերը