Հարցազրույց

23.09.2020 14:35


«Ես շատ կուզեի, որ վարչապետը հերքեր Ալիևի հայտարարությունը, թե գործարք է եղել Ալիևի հետ՝ Դուշանբեի վերելակում». Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)

«Ես շատ կուզեի, որ վարչապետը հերքեր Ալիևի հայտարարությունը, թե գործարք է եղել Ալիևի հետ՝ Դուշանբեի վերելակում». Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան զավեշտալի է համարում Ալիևի այն հայտարարությունները, թե հայկական կողմն է տապալել բանակցային գործընթացը:

«Դա, ի սկզբանե, անհեթեթություն է, որովհետև Տավուշի դեպքերից հետո արտգործնախարար փոխում է անձամբ ինքը՝ Ալիևը: Ինստիտուցիոնալ հիշողություն և մեծ փորձ ունեցող Մամեդյարովին նա փոխարինում է բացարձակ դիվանագիտական փորձ չունեցող և բանակցային գործընթացի հետ կապ չունեցող իրավաբան, տնտեսագետի հետ: Այն պահից, երբ նշանակումը եղավ, փորձագիտական շրջանակները խոսում էին այն մասին, որ մի քանի ամիս պարալիզացված է լինելու բանակցային գործընթացը»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը