Լրահոս

25.09.2020 11:29


Երևանում բախվել են Range Rover-ն ու Chevrolet-ն, Range-ն էլ դուրս է եկել երթեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

Երևանում բախվել են Range Rover-ն ու Chevrolet-ն, Range-ն էլ դուրս է եկել երթեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են Range Rover և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ Range-ի դեմը ինչ-որ սև գույնի ավտոմեքենա վթարայիյն իրավիճակ է ստեղծել, որից հետ Range-ը բախվել է Chevrolet-ին և դուրս եկել եիթևեկելի գոտուց ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Բարեբախտաբար, այդ պահին մայթով հետիոտներ անցնելիս չեն եղել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը