Լրահոս

25.09.2020 11:38


Երևանում գործող դպրոցներից մեկի բակում 15-ամյա դպրոցականը դանակի մի քանի հարվածներ է հասցրել իր համադասարանցուն

Երևանում գործող դպրոցներից մեկի բակում 15-ամյա դպրոցականը դանակի մի քանի հարվածներ է հասցրել իր համադասարանցուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի միջին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի, հետույքի ձախ մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Արաբկիրի ոստիկանության անչափահասների գործերով և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, Երևանում գործող դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Դավիթ Մ-ն է։

Այնուհետև Արաբկիրի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում նշված դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ Դավիթ Մ-ին նշված վնասվածքները պատճառել է նրա համադասարանցի, 15-ամյա Էրիկ Յ-ն, ով ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվածի մասին տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել նաև հանցագործության գործիքը։

Վերջինս բաց է թողնվել։

Այս խորագրի վերջին նյութերը