Լրահոս

27.09.2020 16:51


+18185464601 համարից հաղորդագրություններ են ուղարկվում խուճապ ստեղծելու համար․ ԱԱԾ

+18185464601 համարից հաղորդագրություններ են ուղարկվում խուճապ ստեղծելու համար․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:

«Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-ասվում է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը