Լրահոս

18.11.2010 17:35


Կրակել են «Բրիգադ» ֆիլմի դերասան Վլադիմիր Վդովիչենկովի վրա

Կրակել են «Բրիգադ» ֆիլմի դերասան Վլադիմիր Վդովիչենկովի վրա

Այսօր Մոսկվայի կենտրոնում երեք անգամ կրակել են «Բումեր» և «Բրիգադ» ֆիլմերից հայտնի դերասան Վլադիմիր Վդովիչենկովի վրա և թաքնվել։ Ինչպես «ИТАР-ТАСС»-ին հաղորդել են իրավապահ մարմինները, դերասանը կզակի, կրծքի և թևատակի մասերում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Կրակելու պատճառը եղել է ճանապարհային միջադեպը։ Ոստիկանները գտել են մեքենայի տիրոջը, որտեղից կրակել էին դերասանի վրա։ Պարզվել է, որ նա Մոսկվայի բնակիչ է, սակայն մեքենայից օգտվում է նրա 23-ամյա որդին։ Վերջինս դեռ ձերբակալված չէ։

Այս խորագրի վերջին նյութերը