Քաղաքական

04.10.2020 08:35


Մենք հրետակոծության տակ էինք Ստեփանակերտում. սա իրական կյանքն է ԼՂ-ում վերջին օրերին. BBC-ի թղթակցի անդրադարձը՝ Արցախի մայրաքաղաքից (տեսանյութ)

Մենք հրետակոծության տակ էինք Ստեփանակերտում. սա իրական կյանքն է ԼՂ-ում վերջին օրերին. BBC-ի թղթակցի անդրադարձը՝ Արցախի մայրաքաղաքից (տեսանյութ)

«Մենք հրետակոծվում էինք Ստեփանակերտում: Սա իրական կյանքն է Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին»,-նշում է BBC-ի թղթակիցը, որի պատրաստած ռեպորտաժի հիշատակված հատվածում ցույց է տրվում, թե ինչպես է նկարահանման պահին սկսվում ադրբեջանական հրետակոծությունը, և ինչպես է քաղաքացիական բնակչությունը Ստեփանակերտի վրա օդային հարձակման ժամանակ պատսպարվում:

BBC-ի թղթակից Ջոնահ Ֆիշերը պատմում է, թե ինչպես է իր հյուրանոցի հարակից բնակելի շենքը փլուզվել ադրբեջանական հրետակոծության հետևանքով՝ պատճառ դառնալով մեկ մարդու մահվան և բազմաթիվ բնակարանների ավերման:

«Մենք այստեղ շատ ընկերներ ունեինք Ադրբեջանից, բայց այժմ նրանք թշնամիներ են մեզ համար, մեծ թշնամիներ: Այդ իսկ պատճառով ես ինքս ո՛չ ուզում եմ ապրել նրանց հետ, ո՛չ էլ՝ խոսել»,-պատմում է Ստեփանակերտի 78-ամյա բնակչուհի Ռիտան:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էլ թղթակցի հետ զրույցում շեշտում է՝ Ադրբեջանը հարձակվում է, ամեն ինչ անում դրա համար և ամեն կերպ փորձում ահաբեկել քաղաքացիական բնակչությանը:

Հենց նկարահանման ժամանակ ադրբեջանական ԱԹՍ-ները օդային հարձակում են սկսում, և դրսում գտնվող բնակիչներն արագ պատսպարվում են:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը