Քաղաքական

06.10.2020 17:11


Ստեփանակերտի հրետակոծումը համաչափ պատասխան կստանա. Վահրամ Պողոսյան

Ստեփանակերտի հրետակոծումը համաչափ պատասխան կստանա. Վահրամ Պողոսյան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ հակառակորդի կողմից Ստեփանակերտի հրետակոծությունը համաչափ պատասխան է ստանալու: Այս մասին Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Նախորդ գրառումս կատարելուց անմիջապես հետո թշնամին վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Որ դրան կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանն, ընդամենը րոպեների հարց է, բայց, որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով, թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է»,-գրել է Պողոսյանը։

***

Բացառված է, որ մենք թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք՝ ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։

Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։

Հ.Գ. Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս»,-գրել է Պողոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը