Աշխարհ

10.10.2020 16:56


Իսրայելում հրդեհների պատճառով գրեթե 5000 բնակիչ է տարհանվել

Իսրայելում հրդեհների պատճառով գրեթե 5000 բնակիչ է տարհանվել

Իսրայելում Նոֆ-հա-Հալիլ քաղաքում հրդեհների պատճառով գրեթե 5000 բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը, հաղորդում է Times of Israel-ը:

Բնակիչների մեծ մասին թույլ են տվել տուն վերադառնալ արդեն այսօր, մասնագետները զբաղվում են վնասված տների ստուգմամբ:

Հաղորդվել է հրդեհների պատճառով 741 ակր անտառային տարածքի ոչնչացման մասին:

Հրշեջներն այժմ մարում են կրակը:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը