09.05.2026 ● 16:05
09.05.2026 ● 15:39
09.05.2026 ● 15:17
12.10.2020 ● 10:48
Գևորգ ջա՜ն:
Փամբակի ճամբարում իմ խմբից էր Գևորգն ու իր նման ինչքան ակտիվ ու ժիր տղաներ կային՝ կենսուրախ, հումորով ու առույգ: Մի օր եկավ, ասաց.
-Ընկեր Սոֆյա, դատավորի, որ ընկեր Արտակը թողնի պարենք :
- Ի՞նչ պետք է պարես Գևորգ ջան, որ դասավորեմ :
-Դուք դասավորե՛ք կտեսնեք:
Դե ընկեր Արտակի հետ խոսեցի, տղաներով միացրեցին ու Գևորգս սկսեց «Լեզգինկա» պարել: Շատ սիրուն էր պարում, բայց հենց ավարտեց, եկավ հարցրեց.
-Հը, ընկեր Սոֆյա լավ պարեցի՞:
- Շա՜տ սիրուն, բայց հայ տղեն պետք է «հայերեն պարի»:
-է՜, էլ չսկսեք:
Իրար հետ սկսեցինք պարել, եթե ճիշտ եմ հիշում քոչարի:
Խումբը գնաց, բայց մնաց ամուր ու բոլորն ընկերներ դարձան, ամեն մեկը մի մարզից, մի գյուղից ու քաղաքից:
Մի տարի անց դիմորդ էր ու պատահական հանդիպեցի թիվ 20 դպրոցի պարիսպների մոտ:
- Բարև ընկեր Սոֆիա, քննության եմ, կօգնենք չէ, որ լավ հանձնեմ, պիտի գնամ Ռուսաստան սովորելու:
- Գևորգ , բայց կվերադառնաս չէ՞:
- Հա, հերս չի թողնի մնամ, գնամ սովորեմ ու գամ:
Հաջորդ օրը նայում էի ցուցակը, անցել էր, մեկ-մեկ գրում էր այնտեղից: Փաստորեն սովորել, վերադարձել էր հայրենիք ու սպա էր Մատաղիսում:
Գևորգ ջան հայոց լեռներում հայերեն պարելով անմահացար:
Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ, որ ճիշտ եմ ճանաչել: Երանի՜, չհարցնեի:
Գիտեմ երկնքում ժպիտը դեմքիդ «Հայերեն ես պարում»:
Հանգչիր խաղաղությամբ
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից
Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են։
09.05.2026 ● 15:46
Մակրոնները փաստացի ասում են՝ Հայաստանը պետք է մանրադրամ դառնա աշխարհաքաղաքական խաղերում։
Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար։
09.05.2026 ● 15:35
Իմ զինակից եղբայրները և ես բարձր ենք գնահատում պարոն Ծառուկյանի քայլը, որով մենք մեզ կարևորված ու շոյված զգացինք։
Մենք ունենալու ենք Երաշխավորված Խաղաղություն և Բարգավաճ Հայաստան։
09.05.2026 ● 14:51
Այց Եռաբլուր:
09.05.2026 ● 13:23
09.05.2026 ● 12:38
09.05.2026 ● 10:34
09.05.2026 ● 10:27
09.05.2026 ● 10:00
09.05.2026 ● 09:17
08.05.2026 ● 22:18
08.05.2026 ● 21:07
08.05.2026 ● 21:00
08.05.2026 ● 16:20
08.05.2026 ● 13:41
08.05.2026 ● 13:38
08.05.2026 ● 13:30
08.05.2026 ● 12:34
08.05.2026 ● 12:14
08.05.2026 ● 12:08
08.05.2026 ● 12:06
08.05.2026 ● 11:20
08.05.2026 ● 11:17
08.05.2026 ● 09:12
08.05.2026 ● 08:27
08.05.2026 ● 08:08
07.05.2026 ● 23:15
07.05.2026 ● 22:02
Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ, որ ճիշտ եմ ճանաչել. Գևորգ ջա՜ն, հանգչիր խաղաղությամբ. Սոֆյա Հովսեփյան