Լրահոս

15.10.2020 13:44


Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա

Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա

Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Սկսել է ուտել ինքնուրույն, գիտակցությունն ավելի ակտիվ է: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Նա և իր ընտնիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը»,-գրել է Դերձյանը։

Այս խորագրի վերջին նյութերը