Լրահոս

15.10.2020 14:41


Չի գալու էլ էն զանգը, զինվոր բալես, որից ես ցնցվում էի. զոհված զինվորի մայր

Չի գալու էլ էն զանգը, զինվոր բալես, որից ես ցնցվում էի. զոհված զինվորի մայր

Կարոտում եմ ծով աչքերդ...Ես եմ այն մայրը, որ քեզ լույս աշխարհ բերեց, այն երջանիկ մայրը,որ քեզ ուներ ու էլի ունեմ։ Դու մեծացել ես մի ընտանիքում,որտեղ ազգային ավանդույթները վեր են ամեն ինչից։ Դու սովորել ես հարգել մեծին, ծնողասեր, հարգանքով ու պատվով, մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր։ Մենք քեզ այդպիսին էինք դաստիարակել։ Ինչքան անկատար երազանքներ մնացին, նպատակներ։

Կարոտը խեղդում է, էլ դիմանալու չի բալես, ոնց եմ կարոտել հեռախոսից լսվող ձայնիդ (մերս ինչ կա ոնց ես կյանքս)։ Չի գալու էլ էն զանգը՝ ԶԻՆՎՈՐ ԲԱԼԵՍ, որից ես ցնցվում էի ու ինչ իրավիճակում էլ լինեի պետքա պատասխանեի։ Որդիս կարոտել եմ քեզ շաաա՜տ։

Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը