Լրահոս

22.04.2011 14:13


Ռուբեն Մելքոնյան. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր բավականին տուժում է»

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Թուրքիայի միջազգային դիրքը բավական ուժեղացել է նաև շնորհիվ Մերձավոր արևելքում տեղի ունեցող գործընթացների՝ ստանձնելով գերտերությունների վստահելի գործընկերոջ դերը։ Այս ամենի համատեքստում, թուրքագետի կարծիքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր բավական տուժում է։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահն իր ամենամյա ելույթում կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը՝ Ռ. Մելքոնյանը նշել է.

Այսօր գրեթե զրոյական են հնարավորությունները, որ Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը։

Թուրքագետը կարծում է, որ ավելի կարևոր է ոչ թե այդ բառի արտասանությունը, այսինքն ՝ բարոյական կողմը, այլ դրան հաջորդող իրավական քայլերը, այլապես այն ոչ մի նշանակություն չի կարող ունենալ։

Ինչ վերաբերում «Հայոց ցեղասպանության» իրավական կողմին, բանախոսի խոսքերով՝ իրավական որևէ դրույթ չկա, թե 100–ամյակից հետո հարցը կորցնում է իր արդիականությունը՝ ավելացնելով, թե կա մի դրույթ, ըստ որի՝ 100 տարին լրանալուց հետո բացվում են որոշակի արխիվներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը