Լրահոս

16.10.2020 10:37


Արցախի մի շարք բնակավայրերի ուղղությամբ թշնամին ինտենսիվ կրակ է բացել․ ԱՀ Արտակարգ իրավիճակների ծառայություն

Արցախի մի շարք բնակավայրերի ուղղությամբ թշնամին ինտենսիվ կրակ է բացել․ ԱՀ Արտակարգ իրավիճակների ծառայություն

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։

Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

Այս խորագրի վերջին նյութերը