Քաղաքական

23.10.2020 08:56


Մեկնարկել է ՀՀ արտգործնախարարի այցն ԱՄՆ. Մնացականյանը հանդիպել է պետքարտուղարի տեղակալի հետ

Մեկնարկել է ՀՀ արտգործնախարարի այցն ԱՄՆ. Մնացականյանը հանդիպել է պետքարտուղարի տեղակալի հետ

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ»,-գրել է Նաղդալյանը:

Այս խորագրի վերջին նյութերը