Քաղաքական

25.10.2020 21:58


Այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները:
Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին:
Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում` Ավետարանոց գյուղի հատվածի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր: Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները: Այս պահին էլ դրանք ընթանում են:
Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք` Սանսասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ անգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով, ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են, և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր:
Արծրուն Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը