Քաղաքական

29.10.2020 09:25


Ադրբեջանը վաղ առավոտից հրթիռակոծում է Ստեփանակերտը, կան վիրավորներ (լուսանկար)

Ադրբեջանը վաղ առավոտից հրթիռակոծում է Ստեփանակերտը, կան վիրավորներ (լուսանկար)

Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի վաղ առավոտից հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միացվել է օդային տագնապի ազդանշանը։

Հաղորդվում է, որ պայթյուններն արդեն տասնյակից ավելի են, քաղաքը ցնցվում է հարվածներից։

Գիշերը ևս Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա 5 հրթիռ է արձակել։
Հարվածների պատճառած վնասները ճշտվում են։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:
Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:
Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:

Այս խորագրի վերջին նյութերը