Քաղաքական

29.10.2020 12:35


Լուիս Ալմագրոն համոզված է՝ պատերազմը կվերջանա, եթե Ադրբեջանը դադարեցնի ագրեսիան

Լուիս Ալմագրոն համոզված է՝ պատերազմը կվերջանա, եթե Ադրբեջանը դադարեցնի ագրեսիան

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն համոզված է՝ եթե Ադրբեջանը դադարի հարձակումն Արցախի վրա, հակամարտությունն անմիջապես կվերջանա: Նա այս մասին գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Արցախի հանդեպ ագրեսիան պետք է հենց հիմա դադարեցվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելացրել է նա:

Ալմագրոն վերահրապարկել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գրառումն այն մասին, որ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի մոր և մանկան առողջության կենտրոնը:

Այս խորագրի վերջին նյութերը