Աշխարհ

29.10.2020 18:51


Սաուդյան Արաբիայում տղամարդը դանակահարել է Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգության աշխատակցին

Սաուդյան Արաբիայում տղամարդը դանակահարել է Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգության աշխատակցին

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տղամարդը դանակահարել է Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգության աշխատակցին․ ավելի ուշ տղամարդը ձերբակալվել է, մամուլի սաուդյան գործակալությանը հղումով գրում է CNBC-ն։

Ըստ հաղորդումների՝ տղամարդը անվտանգության աշխատակցի վրա հարձակվել է «սուր գործիքով»։ Աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց։

«Ֆրանսիայի դեսպանատունը վճռականորեն դատապարտում է իր աշխատակցի վրա այս դաժան հարձակումը։ Անվտանգության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջական վիճակը կայուն է»,-ասված է Սաուդյան Արաբիայում Ֆրանսիայի դեսպանատան Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։

Դեսպանատունը վստահություն է հայտնել, որ սաուդյան իշխանությունները կբացահայտեն դեպքի հանգամանքները և կապահովեն Սաուդյան Արաբիայում ֆրանսիական համայնքի և կառույցների անվտանգությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։

Միջադեպը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել էր բռնել: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։

Ավելի ուշ Ֆրանսիայի հարավային Ավինյոն շրջանում տղամարդը փորձել էր հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա և դանակահարել նրանց։

Այս խորագրի վերջին նյութերը