Աշխարհ

30.10.2020 16:33


Ղրղզստանի երկու քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթացել ընդդեմ Մակրոնի

Ղրղզստանի երկու քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթացել ընդդեմ Մակրոնի

Այսօր Ղրղզստանի Օշ և Ջալալ Աբադ քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթացել ընդդեմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի։ Ցույցի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել նախագահի հակաիսլամական արտահայտությունների առնչությամբ, տեղական ԶԼՄ-ներին հղումով գրում է eadaily.com-ը։

Ավելի վաղ Մակրոնի հասցեին քննադատությամբ էր հանդես եկել Ղրղզստանի մուֆտիի տեղակալ Կադիր աժա Մալիկովը:

«Դատապարտում ենք դաժան բռնությունն ու ահաբեկչության մեթոդները։ Բայց, միևնույն ժամանակ, անթույլատրելի ենք համարում ամբողջ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մուսուլմանների կրոնական զգացմունքներն ու սրբությունները վիրավորելը։ Կարծում ենք, որ իսլամի նկատմամբ նման դիրքորոշումը սադրիչ է և ոչ միայն ոչ մի ընդհանուր բան չունի խոսքի ազատության հետ, այլև ոչնչացնում է միջմշակութային երկխոսությունը, խրախուսում իսլամաֆոբիան, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունն ու ատելությունը»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Մակրոնը Մուհամեդ մարգարեի ծաղրանկաը ցուցադրած ուսուցչի գլխատումից հետո հայտարարել էր, որ Ֆրանսիան չի հրաժարվի խոսքի ազատությունից, այդ թվում՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը