Լրահոս

31.10.2020 11:12


50 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

50 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2381 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 89813-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 50 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1708-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1001 է, ընդհանուր առողջացածներինը՝ 55317, փաստացի բուժվողներինը՝ 32788: Մեկ օրում արվել է 4992 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 402588 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը