Աշխարհ

31.10.2020 13:58


Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 1 673 նոր դեպք

Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 1 673 նոր դեպք

Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 1 673 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Մինչև այսօր Վրաստանում ընդհնաուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 38 936 դեպք: Ապաքինվել է ևս 2 881 պացիենտ, իսկ ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 22 691 պացիենտ:

Կորոնավարակից երկրում մահացել է ևս 22 պացիենտ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 307 մարդ:
Կարանտինում է գտնվում 3 001 քաղաքացի, 30 467 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը