Լրահոս

01.11.2020 11:05


28 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2441 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

28 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2441 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2441 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 92 254-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 28 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1736-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 510 է, ընդհանուր առողջացածներինը՝ 55 827, փաստացի բուժվողներինը՝ 34 691: Մեկ օրում արվել է 5392 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 407 980 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը