Աշխարհ

01.11.2020 11:43


Վրաստանում ամփոփվել է խորհրդարանական ընտրությունների ձայների 72,45 %-ը․ իշխող «Վրացական երազանք»-ը կրկին առաջատարն է

Վրաստանում ամփոփվել է խորհրդարանական ընտրությունների ձայների 72,45 %-ը․ իշխող «Վրացական երազանք»-ը կրկին առաջատարն է

Վրաստանում ամփոփվել է խորհրդարանական ընտրությունների ձայների 72,45 %-ը: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ձայների 48.51 տոկոսով կրկին առաջատարն է, գրում է ria.ru-ն։

Երկրորդ տեղում ընդդիմադիր «Միասնությունն ուժ է» դաշինքն է՝ 26,15%-ով։

Ըստ նախնական արդյունքների՝ Վրաստանի խորհրդարան կանցնի 5 կուսակցություն և 2 դաշինք՝ «Վրացական երազանք», «Միասնությունն ուժ է», «Եվրոպական Վրաստան», «Հայրենասերների ալյանս», «Լելո», «Գիրչի» և «Ստրատեգիա Ագմաշենեբելի»:

Նախօրեին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով։ 150 պատգամավորական տեղերից 120-ը կընտրվեն կուսակցական ցուցակներով, իսկ 30-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով: Կուսակցությունների համար անցողիկ շեմը 1 տոկոս է, մեծամասնական թեկնածուներին անհրաժեշտ է հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը ։ Կառավարությունը ինքնուրույն կձևավորի այն կուսակցությունը, որը կստանա ընտրողների ձայների ավելի քան 40 տոկոսը։

Այս խորագրի վերջին նյութերը