Աշխարհ

02.11.2020 07:57


Վրաստանի վարչապետն ինքնամեկուսացել է

Վրաստանի վարչապետն ինքնամեկուսացել է

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կորոնավիրուսով վարակված իր աշխատակցի հետ կապ ունենալու պատճառով ինքնամեկուսացվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

«Ցավոք, ես ստիպված եմ աշխատել այլ ռեժիմով, քանի որ իմ աշխատակցի մոտ, ում հետ ես երեկ երկարատեւ հաղորդակցվել եմ, թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսը: Հետևաբար, ես անցել եմ ինքնամեկուսացման և շարունակում եմ աշխատել այդ ռեժիմով»,-ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը