Աշխարհ

02.11.2020 09:45


Կանադայում մեկ գիշերվա ընթացքում 2 քրիստոնեական եկեղեցի է այրվել. իշխանությունները չեն բացառում հրկիզման վարկածը

Կանադայում մեկ գիշերվա ընթացքում 2 քրիստոնեական եկեղեցի է այրվել. իշխանությունները չեն բացառում հրկիզման վարկածը

Կանադայում մեկ գիշերվա ընթացքում 2 քրիստոնեական եկեղեցի է այրվել. hրդեհները տեղի են ունեցել կիրակի գիշերը` Օնտարիո նահանգում: Ինչպես հայտնել է CTV հեռուստաալիքը, իշխանությունները չեն բացառում հրկիզման վարկածը։

Միմյանցից 7 կմ հեռավորության վրա գտնվող եկեղեցիներում հրդեհի բռնկումը տեղի է ունեցել վեց ժամ տարբերությամբ: Հրդեհների հետևանքով եկեղեցիներն ամբողջությամբ այրվել են։ Տեղական ոստիկանությունը և իշխանությունները կասկածելի են համարում մի քանի ժամ տարբերությամբ երկու եկեղեցիներում հրդեհի բռնկումը և չեն բացառում հրկիզման վարկածը։

Տեղական ոստիկանության ծանր հանցագործությունների քննության բաժնին հանձնարարվել է հրշեջ պահպանության վարչության հետ համատեղ հետաքննություն անցկացնել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը