Քաղաքական

03.11.2020 17:14


«Դժոխքի ձոր» դարձած վայրում Ադրբեջանը մարտի էր մտցրել «Յաշմայի» բրիգադը, ծովային հետևակը, արաբ վարձկաններին. ողնաշարը կոտրվել է. Սուրեն Սարումյան

«Դժոխքի ձոր» դարձած վայրում Ադրբեջանը մարտի էր մտցրել «Յաշմայի» բրիգադը, ծովային հետևակը, արաբ վարձկաններին. ողնաշարը կոտրվել է. Սուրեն Սարումյան

Հարավային ուղղությամբ հակառակորդի համար «Դժոխքի ձոր» դարձած վայրում կոտրվել է Ադրբեջանի հատուկ սոտրաբաժանումների ողնաշարը, այս մասին լրագրողներին ասել է Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։

«Ադրբեջանն այնտեղ մարտի էր մտցրել թե՛ «Յաշմայի» բրիգադը, թե՛ ծովային հետևակը, թե՛ արաբ վարձկաններին, սակայն մեր ստորաբաժանումների հմուտ գործողությունների արդյունքում հակառակորդն այնտեղ կրել է իրապես մեծաթիվ կորուստներ»,-ասել է Սարումյանը։

Նա նշել է, որ արևելյան ուղղությամբ կատարվել է վերախմբավորում. ճակատային մի փոքր հատվածում մեր ստորաբաժանումները զբաղեցրել են նոր բնագծեր։

«Խոսքը մի փոքր հետ քաշվելու անհրաժեշտության մասին է, սակայն մարտական գործողությունների ընթացքում դա բնականոն է, որևէ խուճապի առիթ չկա, Պաշտպանության բանակը ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի»,-նշել է Սուրեն Սարումյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը