Քաղաքական

03.11.2020 21:28


Ադրբեջանի զինված ուժերը կրկին հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին (տեսանյութ, լուսանկար)

Ադրբեջանի զինված ուժերը կրկին հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին (տեսանյութ, լուսանկար)

տեփանակերտում պայթյունի ձայներ են լսվել: Ինչպես տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լսվել է երկու պայթյուն:

Օդային տագնապի ազդանշանն անջատվել է, սակայն անջատվելուց հետո լսվեց ևս մեկ պայթյուն:

«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ հրթիռներից մեկն ընկել է Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկի մոտ, այրվել է ավտոմեքենա:

ԱՀ ՊԲ-ից էլ հայտնում են, որ թշնամական ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքաները: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է:

Իսկ ԱԻՊԾ տեղեկացնում են, որ ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։

«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ, որտեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։

Այս խորագրի վերջին նյութերը