Աշխարհ

04.11.2020 09:57


Բայդենն ընտրիչների և քվեարկողների ձայներով առաջ է անցել Թրամփից

Բայդենն ընտրիչների և քվեարկողների ձայներով առաջ է անցել Թրամփից

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 61,356,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (60,073,265)։

The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 223 ձայն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 174 ձայն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենը, քվեարկության արդյունքներով առաջատար է Կալիֆոռնիա (55 ընտրիչ), Վաշինգտոն (12 ընտրիչ) և Օրեգոն (7 ընտրիչ) նահանգներում։

Միչդեռ հանրապետական Դոնալդ Թրամփը Նեբրասկա նահանգում հաղթել է ընտրիչների բոլոր հինգ ձայները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը