Քաղաքական

04.11.2020 10:39


Ադրբեջանը Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի. քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ

Ադրբեջանը Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի. քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ

Ադրբեջանը Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։ Տուժած քաղաքացիների մասին կլինեն մանրամասներ»,-հաղորդում է ԱԻ ՊԾ-ն։

Այս խորագրի վերջին նյութերը