Աշխարհ

04.11.2020 16:08


«Ահաբեկչությունները վարկաբեկում է կրոնների միջև եղբայրական համագործակցությունը». Հռոմի պապ

«Ահաբեկչությունները վարկաբեկում է կրոնների միջև եղբայրական համագործակցությունը». Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է Նիցցայում և Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ հայտարարելով, որ դրանք «վարկաբեկում են ժողովուրդների և կրոնների միջև եղբայրական համագործակցությունը»,-գրում է tass.ru-ն։

«Այս օրերին, երբ մենք աղոթում ենք մահացածների համար չի կարելի չհիշել ահաբեկչությունների զոհերի մասին։ Աղոթում եմ ողբերգական հանգամանքներում զոհվածների համար, հայտնում եմ իմ հոգևոր մտերմությունը նրանց հարազատներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տառապում են այդ բռնությունից, որը վարկաբեկում է կրոնների միջև եղբայրական համագործակցությունը»,-ասել է Հռոմի պապը։

Նրա խոսքերը հեռարձակվել են Vatican news պորտալի եթերում, ինչպես նաև Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված էկրաններին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը