Աշխարհ

05.11.2020 09:54


ՌԴ Մեծ Նովգորոդ քաղաքում ավտոբուսը մխրճվել է համալսարանի շենքի մեջ, կան զոհեր և վիրավորներ

ՌԴ Մեծ Նովգորոդ քաղաքում ավտոբուսը մխրճվել է համալսարանի շենքի մեջ, կան զոհեր և վիրավորներ

Երկու մարդ մահացել է, ևս 8-ը տուժել են Ռուսաստանի Մեծ Նովգորոդ քաղաքում երթուղի սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի բաժնից հայտնում են, որ ավտոբուսը մխրճվել է քաղաքի Յարոսլավ Իմաստունի անվան համալսարանի շենքի մեջ:

Ավելի վաղ ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նախնական տվյալներով մահացել է կին վարորդը, իսկ 10 մարդ տուժել է: Նախնական տեղեկությունների համաձայն՝ վարորդին չի հաջողվել կառավարել ավտոբուսը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, ինչից հետո մխրճվել է համալսարանի շենքի մեջ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը