Լրահոս

05.11.2020 11:06


29 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2413 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

29 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2413 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2413 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 99 563-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1866-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1324 է, ընդհանուր առողջացածներինը՝ 60 135, փաստացի բուժվողներինը՝ 37 562: Մեկ օրում արվել է 5405 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 423485 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը