Քաղաքական

05.11.2020 18:54


Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի, Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից (լուսանկար)

Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի, Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից (լուսանկար)
Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։
Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։
Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։
Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։
Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան։
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը