Քաղաքական

05.11.2020 21:58


Օրվա ընթացքում հաջողվել է մի քանի դիվերսիոն խմբեր օղակել և ոչնչացնել․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Օրվա ընթացքում հաջողվել է մի քանի դիվերսիոն խմբեր օղակել և ոչնչացնել․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը։

Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են: Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա համայնքներում, անտառներում, ճանապարհներին, ձորակներում և այլուր, փորձում են լուծել որոշակի խնդիրներ:
Այսօր մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ: Օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային, հարավային, կենտրոնական ուղղությամբ, Կարմիր շուկայի հատվածում, փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, սակայն հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ:
Շուշիի մերձակա համայնքներում, անտառներում գտնվող դիվերսիոն խմբերը հիմնականում հանդիպելով մեր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվել: Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, կորուստներ կրելով շպրտել տվյալ բնագծերից: Մարտերը շարունակվում են:

Այս խորագրի վերջին նյութերը