Աշխարհ

06.11.2020 09:12


Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը պատրաստված Հայաստանում. Մխիթարյան

Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը պատրաստված Հայաստանում. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում խփել է Եվրոպայի լիգայի ամենարագ գնդակը:

«Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը պատրաստված Հայաստանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում իտալական «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Կլուժ»-ին: Հանդիպման հենց մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Առաջին կեսի ընթացող «գայլերին» հաջողվեց ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Նախ աչքի ընկավ Իբանեսը, այնուհետ` Մայորալը: Վերջինս երկրորդ կեսում նաև դարձավ դուբլի հեղինակ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Պեդրոն: Ի վերջո Պաուլո Ֆոնսեկայի սաներին հաջողվեց 5:0 հաշվով պարտության մատնել «Կլուժ»-ին և միանձնյա գլխավորել A խումբը: Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին:

Այս խորագրի վերջին նյութերը