Լրահոս

06.11.2020 11:22


37 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2210 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

37 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2210 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 101773-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 37 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1903-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1647 է, ընդհանուր առողջացածներինը՝ 61782, փաստացի բուժվողներինը՝ 38088: Մեկ օրում արվել է 5202 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 428687 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը