Աշխարհ

06.11.2020 11:34


Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 2 775 նոր դեպք

Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 2 775 նոր դեպք

Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 2 775 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 51 993 դեպք: Ապաքինվել է ևս 3 560 պացիենտ, իսկ ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 37 019 պացիենտ:

Երկրում ակտիվ դեպքերի քանակը կազմում է 14 525, որից 619 պացիենտի վիճակը ծանր է:

Կարանտինում է գտնվում 3 094 քաղաքացի, տանը բուժում է ստանում 7 469 մարդ, ինքնամեկուսացման մեջ է գտնվում 31 370 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 2 438 մարդ:

Մեկ օրում կորոնավիրուսից երկրում մահացել է 22 պացիենտ, ընդհանուր մահացածների թիվը կազմում է 423 մարդ:

Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը