Աշխարհ

06.11.2020 11:59


Նյու Յորքը՝ Թրամփի դեմ. ցույցեր և բախումներ ոստիկանության հետ

Նյու Յորքը՝ Թրամփի դեմ. ցույցեր և բախումներ ոստիկանության հետ

Black Lives Matter շարժման ներկայացուցիչները ցույցի են դուրս եկել Նյու Յորքի Մանհեթենում: Ցուցարարների շարասյունն ուղեկցել են ոստիկանությունը և մամուլի հսկայական թվով աշխատակիցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բախումներից խուսափել հնարավոր չեղավ: Երթի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերեցին ու առգրավեցին շղթա և երկաթե ձող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ակտիվիստը ձերբակալվել Է:

Ոստիկանները, որոնք ուղեկցում Էին բազմությունը, մեկնաբանություններ չեն տալիս այս միջադեպի առնչությամբ: Բողոքի մասնակիցների բազմության մեջ կան սադրիչներ, որոնք վիրավորում են ոստիկանությանը:

Դրա հետ մեկտեղ նրանք հայտարարում են, որ կարգի պահապանները աշխատում են մարմնին ամրացված խցիկներով, որոնք անջատված են, ինչը նահանգի օրենսդրության խախտում Է: Այնուամենայնիվ, բազմությունը եկավ Յունիոն-զբոսապուրակի մոտ:

Ցույցերը, որոնք սկզբում խաղաղ Էին ընթանում, վերաճեցին հակամարտության, երբ, ականատեսների խոսքով, ոստիկաններից մեկը խնդրեց իրեն չնկարահանել հեռախոսով և սարքը մի կողմ հրեց: Բողոքողն իբրև թե հեռախոսով հարվածեց ոստիկանին: Իրադրությունը կտրուկ սրվեց, և տեղում իրավապահների լրացուցիչ ստորաբաժանումներ կենտրոնացվեց, սկսվեցին բախումներ ու ձերբակալություններ:

Այս խորագրի վերջին նյութերը