Լրահոս

28.04.2011 10:18


ՆԱՏՕ–ի ինքանաթիռների ռմբակոծության հետևանքով լիբիացի 11 ապստամբ է զոհվել

ՆԱՏՕ–ի ինքանաթիռների ռմբակոծության հետևանքով  լիբիացի 11 ապստամբ է զոհվել

Ինչպես հաղորդում է «CNN»–ը, երեկ ՆԱՏՕ–ի  անդամ ուժերի օդային հարվածների տակ է ընկել լիբիական Միսրաթ նավահանգստային քաղաքը։ Մահացել է 11 ապստամբ, ևս երկուսը վիրավորվել են։

Հաղորդագրության համաձայն՝ ապստամբների խումբը գտնվել է ծովափին՝ պողպատի գործարանի  մոտակայքում, երբ երկնքում՝ հենց նրանց գլխավերևում, հայտնվել է ՆԱՏՕ–ի ինքնաթիռն ու մարդկանց ուղղությամբ հարվածներ հասցրել։ Այն ապստամբները, ովքեր կարողացել են փախչել և ողջ մնալ, տեղի ունեցածի  մասին պատմել են «The Sunday Times»–ի թղթակից Մերի Քոլվինին (Marie Colvin)։ «CNN»–ի հաղորդագրության մեջ  ասվում է, որ լրագրողն անձամբ է տեսել զոհերի դիակները։

ՆԱՏՕ–ի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Փոուվելը  (Eric Povel) դեպքի առանչությամբ մեկնաբանություն խնդրող լրագրողներին ասել է, թե տեղի ունեցածի մասին իրեն դեռ ոչինչ հայտնի չէ։

«CNN»–ը նաև հաղորդում է, որ տեղի  բնակիչները հայտնել են, թե ռմբակոծության հետևանքով Միսրաթում ավերվել են նաև  մի քանի  շինություններ։

ՆԱՏՕ–ի ինքնաթիռները Միսրաթ էին ուղարկվել տեղի ապստամբներին օգնելու, որպեսզի ետ մեղեն Մուամար  Քադաֆիի զինուժի հարձուկմները։

Այս խորագրի վերջին նյութերը