Աշխարհ

07.11.2020 11:03


Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 3 մարդու, այդ թվում՝ 17-ամյա աղջկա

Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 3 մարդու, այդ թվում՝ 17-ամյա աղջկա

Ֆրանսիայում դատարանը ևս 3 ձերբակալվածի մեղադրանք է առաջադրել հոկտեմբերի կեսերին Կոնդլան Սենթ Օնորին կոմուննայում դպրոցի ուսուցչի սպանության գործով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով France Press գործակալությանը:

Գործակալության աղբյուրների ներկայացրած տվյալների համաձայն՝ 18-ամյա 2 երիտասարդ տղաների և 17-ամյա մի աղջկա մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական գործողությանը մասնակից» լինելու համար: Հակաահաբեկչական դատախազությունը պահանջել է նրանց համար որպես խափանման միջոց կիրառել նախնական կալանքը, սակայն դատարանն այս միջոցը կիրառել է միայն երիտասարդ տղաների նկատմամբ՝ աղջկան թողնելով դատական հսկողության ներքո:

Երիտասարդ տղաները, որոնցից մեկը ծագումով Չեչնիայից է, մասնավորապես, կասկածվում են հարձակում իրականացրած ահաբեկչի հետ սոցիալական ցանցերի միջոցով հաղորդակցվելու մեջ:

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 22-ին ահաբեկչության հետաքննության շրջանակում մեղադրանքներ էին առաջադրվել ևս 7 քաղաքացու նկատմամբ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը