Լրահոս

08.11.2020 11:11


28 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2175 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

28 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2175 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2175 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 106424-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 28 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1964-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 921 է, ընդհանուր առողջացածներինը՝ 64 179 փաստացի բուժվողներինը՝ 40281: Մեկ օրում արվել է 4790 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 438816 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը