Քաղաքական

08.11.2020 16:23


Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն

Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետը Միքայել Համբարձումյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու առաջարկություն էր ներկայացրել ՀՀ նախագահին: Նախագահի հրամանագրով Միքայել Համբարձումյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից:

Այս խորագրի վերջին նյութերը