Լրահոս

09.11.2020 20:15


Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերվել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան․ ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերվել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան․ ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ միջոցառումները ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ՝ Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան։

Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Միջոցառումները շարունակվում են։

Այս խորագրի վերջին նյութերը