Քաղաքական

09.11.2020 20:32


Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել. ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ․ ԱԻՆ (տեսանյութ)

Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել. ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ․ ԱԻՆ (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։

Հայաստանում ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով:

Հայաստանում կործանված ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Այս խորագրի վերջին նյութերը